Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը ժամանել է Հալեպ՝ քաղաքի կենտրոնական հատված:
«Նախագահ Ասադը կարգադրել է 5-րդ և 6-րդ սորաբաժանումներին, որոնք իրենց մեջ ներառում են 30 հազար զինվոր և 2000 ՀՄՄ, Համայից վերատեղակայվել Հալեպում և մաքրել Հալեպի մարզի բոլոր գրավված շրջանները»,- հաղորդում է լիբանանյան «Ալ-Դիյար» թերթը:
Սիրիայի նախագահը Դամասկոսի իր նստավայրից Հալեպ է ժամանել երեքշաբթի գիշերը ուղղաթիռով և մինչ այժմ այնտեղ է: Նրա այդ որոշումն ընդունվել է Հալեպում բախումների ակտիվացման ֆոնին:







































