Սանկտ-Պետերբուրգում կայացավ ՈւԵՖԱ-ի կոնֆերանսը, որի ժամանակ քննարկվեց «Եվրո-2020»-ը 12 երկրներում անցկացնելու հարցը.
«Մենք քննարկում ենք «Եվրո-2020»-ը 12 երկրներում անցկացնելու հարցը: Մեկ երկիրը սովորաբար խնդիրների առաջ է կանգնում նման խոշոր մրցաշար ընդունելու ժամանակ: Դուր է գալիս այս գաղափարը մամուլին, թե՝ ոչ, մենք շարունակելու ենք քննարկել այն:
Վերջնական որոշում կկայացնենք 2013 թվականի սկզբին»,- հայտարարեց Պլատինին:








































