Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաթայի նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում, մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ: Այստեղ ամբողջովին վերանորոգելու են գյուղի պատմական շինություններից մեկը:
Վերանորոգման ծասխերը հոգալու են տեղական իշխանությունները: Սամանդաղ շրջանի ղեկավար Սուլեյման Օզչաքըջըն հայտարարել է, որ Վաքըֆլըն վերածվելու է զբոսաշրջիկներին դեպի իրեն ձգող կենտրոնի: Նա հավելել է, որ վերանորոգման աշխատանքներն ավարտվելու են երկու ամիս հետո:










































