Այսօր Իտալիայում համընդհանուր գործադուլի են դուրս եկել հասարակական տրանսպորտի աշխատակիցները:
Ինչպես հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները, բողոքի ակցիայի կազմակերպիչները հաղորդում են, որ օրվա ընթացքում մետրոյի, ավտոբուսների ու տրամվայների աշխատանքը կհասցվի նվազագույնի: Ընդհատումներով կաշխատեն նաև գնացքները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Alcoa ձեռնարկության աշխատակիցները Հռոմում բողոքի ակցիայից հետո Սարդինիա վերադարձին մի քանի ժամով առգրավել էին նավը, որով Օլբիա էին ժամանել Չիվիտավեկկիից:
Խաղաղ ակցիան նավում շարունակվել է մի քանի ժամ:







































