Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ սեպտեմբերին Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառումը, օգոստոսի համեմատ, աճել է 5 տոկոսով՝ կազմելով 19 միլիարդ 935.4 միլիոն կվտ/ժամ: Դա 3.8 տոկոսով ավելի է՝ համեմատած 2011 թվականի սեպտեմբերի հետ, երբ էլեկտրաէներգիայի սպառումը կազմել էր 19 միլիարդ 617.1 միլիոն կվտ/ժամ:
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2 տոկոսով՝ կազմելով 183 միլիարդ 752.5 միլիոն կվտ/ժամ: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիան արտերկրից գնել է 3 միլիարդ 976.4 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա և օտար երկրներին վաճառել 2 միլիարդ 606 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:








































