Երկիր մոլորակին մագնիսական փոթորիկ է մոտենում: Այն առաջացել է Արեգակի վրա պլազմայի արտանետման հետևանքով, որը տեղի է ունեցել երեք օր առաջ: Գիտնականները զգուշացնում են, որ մոտակա երկու ամիսների ընթացքում արեգակնային ակտիվությունը մեծանալու է: Եվ այն, առաջին հերթին, իրենց վրա կզգան մետեոզգայուն մարդիկ:
Որոշ կանխատեսումների համաձայն, մինչև տարվա վերջ ակնկալվում է մոտավորապես 25 գեոմագնիսական երևույթներ: Այդ երևույթներն առավել ակտիվ են լինելու մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկներից վերջին ամենահզորը երկիր մոլորակին է բախվել փետրվարի կեսերին: Արեգակի վրա արձանագրվել է մի քանի պայթյուն, որոնք երկրի վրա դրսևորվել են արեգակնային հզոր ճառագայթումով: