Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.20-ին, ՀՀ ԱԻՆ Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, մասամբ այրվել է «Վոլգա-ԳԱԶ 22» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.37-ին, մարտական 1 հաշվարկի կողմից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
Կատարվում է քննություն:











































