Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նավթի արտահանման խողովակաշար է կառուցելու դեպի Աֆղանստան: Այս մասին հայտարարել է ապրանքների ու արտարժույթի ապօրինի ներկրման դեմ պայքարի վարչության պետ Հոսեին Մալեքին:
Վերջինիս խոսքերով՝ խողովակաշարի կառուցումը պետք է հաստատվի Իրանի Նախարարների կաբինետի կողմից: Նավթամուղը իրանական Դոգարուն (Մեշհեդի նահանգ) քաղաքից ձգվելու է մինչև աֆղանական Գալեհ (Հերաթի նահանգ):
Մալեքին ընդգծել է, որ այդ խողովակաշարի կառուցումը հնարավորություն կտա նվազեցնել վառելիքի մաքսանենգությունը: Մալեքին, սակայն, չի հայտնել, թե որքան կարժենա խողովակաշարի կառուցումը:







































