Wednesday, 24 06 2026
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար

Անգելինա Գասպարյանը չի ընկճվել, որ «Եվրատեսիլին» չի ներկայացնի Հայաստանը (տեսանյութ)

Վերջապես «Մանկական Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթի շուրջ ծավալված կրքերը հանդարտվեցին, երբ պարզ դարձավ, որ ժյուրիի և SMS-քվեարկության` 50%-50% հարաբերակցության արդյունքում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին կներկայացնի Compass band-ը` իր Sweety baby երգով: Մինչ այս պահը, շատերի մոտ մի վայրկյան իսկ կասկած չկար, որ Հայաստանը Ամստերդամ քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 10-ամյա դուստրը՝ Անգելինա Գասպարյանը: Շատ լրագրողներ անգամ պատրաստի տեքստեր էին գրել՝ 100 տոկոսով վստահ լինելով, որ հաղթելու է Վլադիմիր Գասպարյանը:

«Մանկական Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի դիտարկմամբ, օբյեկտիվ ընտրություն է կատարվել, խումբն իսկապես դուր է եկել թե՛ ժյուրիին, թե՛ հեռուստադիտողին. Compass band-ը կարող է հանգիստ ելույթ ունենալ Նիդեռլանդներում և չզիջել ոչ մեկին: Տղաները, ըստ նրա, հետաքրքիր ձևաչափով են ներկայանալու, և առաջատար դիրքեր զբաղեցնելու մեծ հնարավորություն ունեն, և քանի որ երգելու են աղջիկների մասին, բոլոր աղջիկները կքվեարկեն նրանց օգտին: Բացի այդ, Գոհար Գասպարյանը նշեց, որ ամեն տարի կատարվում է օբյեկտիվ ընտրություն, և այս ընտրության ապացույցը լինում է մեր զբաղեցրած տեղերը «Մանկական Եվրատեսիլում», որտեղ միշտ առաջատարի դիրքերում ենք, միշտ լավագույն հնգյակում: Մարդիկ փորձում են անընդհատ գտնել ինչ-որ բան` խոսելու համար, բայց դրա կարիքը, Գոհար Գասպարյանի խոսքով, չկա: Նա կիսում է այն կարծիքը, որ այս տարի մասնակիցների մեջ ակնհայտ լիդեր չկար, կային մեկը մյուսից տարբերվող` մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, մեկը մյուսից մի քիչ ավելի հաջողներ, և այստեղ ընտրությունը կատարվել է համեմատությամբ, sms քվեարկության քանակով. «Իսկապես շահել է խումբը, բայց ասել, որ իսկապես կար մեկը, որը ակնհայտ լիդեր էր և հաղթում էր թե՛ իր ձայնով, թե՛ իր կեցվածքով, կարծում եմ՝ այդպիսի ակնհայտ լիդեր չենք ունեցել»,- ասաց Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ տղաների համար սա լավ սկիզբ կլինի, նրանք, իհարկե, շատ աշխատելու տեղ ունեն և պատրաստ են աշխատել, ընդունել բոլոր խորհուրդները, շտկումները:

Հարցին` մեծերի «Եվրատեսիլի» հարցում մեր բախտն այնքան էլ չի բերում, պատճառը ոչ ճիշտ ընտրությո՞ւնն է, Գոհար Գասպարյանը նշեց, որ առհասարակ միշտ էլ «Մանկական Եվրատեսիլն» առանձնանում է իր անմեղությամբ, իր մաքրությամբ, և իսկապես ամեն ինչ երեխաների համար է արվում, շատ դրական, շատ արդար՝ առանց որևէ ավելորդությունների, այլ բան է մեծերի «Եվրատեսիլը», որտեղ ամեն ինչ ինտրիգներով լի է, մտածված քայլեր են, բանակցություններ և քաղաքական էլեմենտներ ամեն ինչի մեջ, մինչդեռ սա երեխաների մրցույթ է, որտեղ երեխաներին փորձում են զերծ պահել ինտրիգներից, Գոհար Գասպարյանի բնորոշմամբ՝ այսօրվա շոու-բիզնես կոչվողի չգրված օրենքներից, պրոդյուսերական ակտիվությունից, նման բաներից, և դա հաջողվում է: Գոհար Գասպարյանը մի փոքր անհանգստացած է «Մանկական Եվրատեսիլին» Ադրբեջանի հայտ ներկայացնելուց, քանի որ որտեղ նրանք հայտնվում են, միշտ փորձում են ինչ-որ բան անել:

Վովա Գասպարյանի երգչուհի դստեր պրոդյուսերի՝ Արմեն Գևորգյանի գնահատմամբ, կար պրոֆեսիոնալ, գաղտնի ժյուրի, որ որևէ մեկը չգիտեր՝ ով է նստել այնտեղ, և կար 50/50 քվեարկություն: Պրոդյուսերը խոստովանեց, որ երբ դեռ հայտ չէին ներկայացրել, անգամ այդ դեպքում անընդհատ զանգում և ասում էին, որ ամբողջ քաղաքը խոսում է այն մասին, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» է մեկնելու Վովա Գասպարյանի դուստրը, սակայն արհեստածին լուրեր էին:

Անգելինան, ըստ նրա, բացարձակ չի ընկճվել, մի քանի ամիս առաջ է տասը տարեկանը լրացել, շատ գեղեցիկ, շատ պատրաստված աղջիկ է, որը որևէ մեկին չի զիջում:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ-2012» 10-րդ հոբելյանական մրցույթը կկայանա Ամստերդամում, դեկտեմբերի 1-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում