ԱՄՆ-ի հակաահաբեկչական և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոենը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ կքննարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը,- փոխանցում է РИА Новости-ն:
Նախարարության մամլո հաղորդագրության մեջ ասված է, որ Քոենը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում կլինի մինչև հոկտեմբերի 5-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ ունի:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան 2003-ից ի վեր, ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ, փորձում են հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը:








































