Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ինդրեկ Թարանդը կարծում է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար են տեղի ունեցել: Այդ մասին Թարանդը լրագրողներին հայտնել է ԿԸՀ-ում, փոխանցում է apsny.ge-ն:
«Մենք եղել ենք տարբեր ընտրատեղամասերում, այդ թվում նաև Ռուսթավիում և Մարնեուլում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ շատ թափանցիկ է եղել»,-նշել է Թարանդը:








































