Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առաջին նախնական տվյալները ԿԸՀ կհրապարակի ոչ վաղ, քան հոկտեմբերի երկուսին ժամը 03.00-ին, Ria Novosti-ին հաղորդել է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը:
«Շրջանային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ԿՀԸ կուղարվեն ժամը 23.00-ին, իսկ առաջին նախնական տվյալները, ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական համակարգով, կհրապարակվեն ժամը մոտավորապես 03.00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Երկուշաբթի օրը Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:









































