Կառավարության այսօրվա նիստում մի որոշում է ընդունվել Կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ: Դրա կիրառմամբ կդադարեցվի ՀՀ պետբյուջե շահութաբաժինների գծով մուտքերի նվազեցման միտումը և ակնկալվող արդյունքը տարեկան կլինի մոտ 150 մլն դրամ։
ՀՀ վարչապետի խոսքով, պետությունը հետևողականորեն ուժեղացնում է պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիությունը։ Այս որոշմամբ հստակեցվում է բաժնետոմսերի կառավարումը և շահույթի ստացումը։
Վերահսկողության ուժեղացումից զատ, կառավարությունը նաև խնդիր ունի պարզելու` արդյո՞ք անհրաժեշտ է բաժնեմասեր ունենալ որոշ կազմակերպություններում, թե՞ ավելի նպատակահարմար է օտարել դրանք: