«Բիձինա Իվանիշվիլի- Վրացական երազանք» ընտրական բլոկի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն հատուկ բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Թբիլիսիի և Մեստիայի մի քանի ընտրական տեղամասեր իբր թե մտել են ոստիկանության և հատուկ ծառայության աշխատակիցներ:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ Մեստիայի բոլոր ընտրատեղամասերում կենտրոնացված են ոստիկանության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Նրանք նաև մտել են Թբիլիսիի 72, 73, 74, 75, 76, 40, 160 և 167 ընտրատեղամասեր»,- հայտարարել է Պանջիկիձեն` չհայտնելով տեղի ունեցածի պատճառները:
ՆԳՆ դեռ մեկնաբանություններ չի ներկայացրել:








































