Սիրիական զորքերն արգելափակել են Դամասկոսից 12 կմ հեռավորության վրա գտնվող սուննիական Դումմա արվարձան տանող բոլոր ճանապարհները: Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» թերթը, մոտ 1 միլիոն բնակչություն ունեցող այդ քաղաքում արդեն երկրորդ օրը շարունակվում են դաժան բախումները «Մարգարեի ժառանգներ» խմբավորման զինյալների հետ, որոնք այնտեղ փորձում են իրենց վերահսկությունը հաստատել:
Հաղորդվում է, որ հյուսիսային Բարզա թաղամասում համեմատաբար խաղաղ իրավիճակ է հատուկջոկատայինների կողմից այնտեղ անցկացված գործողությունից հետո: Թերթի տյվալներով՝ գործողության ընթացքում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ:









































