Գազայի հատվածի հյուսիսում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Գազայի աղբյուրների հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը գործել է երեկ և նախատեսված է եղել Իսրայելի զինվորականների համար,- գրում է MIGnews գործակալությունը:
Ռումբը պայթել է Գազայի հատվածի տարածքում՝ Բեյթ Լահիա թաղամասում: Զոհերի և վնասի մասին տեղեկություն դեռ չկա:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Պաղեստինի ազատագրության ազգային ճակատը:









































