Լատվիայի զարգացման ազգային պլանի հիմնական դրույթները համաձայնեցված են Բրյուսելում և չեղյալ համարվելու ենթակա չեն՝ չնայած երկրի ներսում քննարկումներին և վեճերին: Դրույթներից մեկն այն է, որ Լատվիան պետք է հրաժարվի էժան ռուսական գազից և դուրս գա մատակարարումների էներգետիկ շուկա:
Փաստաթղթի պարունակությունը, որը մինչև 2020 թ. փաստացիորեն կկարգավորի ԵՄ փողերի հոսքը Լատվիա, հաստատվել է դեռ մայիսին, երբ Եվրահանձնաժողովը հանդես եկավ Լատիայում բարեփոխումների ծրագրի առաջարկով: Ուստի ծրագրի ներկա քննարկումը միայն ձևականություն է:
Բացի այդ, ԱՄն-ում որոշել են, որ Լատվիան պետք է մտնի եվրոգոտի և հրաժարավի էժան ռուսական գազից՝ մտնելով մատակարարումների էներգետիկ շուկա: Ընդ որում՝ արհամարհելով այն, որ մրցակցությունը կնշանակի գների աճ: Բրյուսելը հարգում է իր ռազմավարական դաշնակցի ցանկությունը, ուստի Լատվիան այդ հարցերով խոսքի նվազագույն իրավունք կունենա կամ ընդհանրապես չի ունենա»,- գրում է Telegraph-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լատվիան պատրաստվում է եվրոգոտուն միանալ 2014 թ. հունվարի 1-ից:










































