Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում վթարի է ենթարկվել թուրք զինծառայողներին փոխադրող զինվորական փոխադրամիջոցը: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան Թունջելի նահանգի Օվաջըք շրջանում:
Վթարի հետևանքով զոհվել է երկու զինծառայող և մեկ ոստիկան: Կան նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Տարվում է հետաքննություն՝ վթարի պատճառները հայտնաբերելու համար:










































