Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Դոմոդեդովո» օդանավակայում առևանգված ֆոտոմոդելը հարցազրույց է տվել՝ հերքելով PR կասկածները (լուսանկարներ)

Հանրահայտ Maxim տղամարդկանց ամսագրի ֆոտոմոդել, Միսս Maxim-2012 Կարինա Գուրինան, որին շաբաթ օրն առևանգել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնաբերվել է: 21-ամյա գեղեցկուհին լրագրողներին պատմել է, որ Իսպանիայից վերադառնալուց անմիջապես հետո նրան առևանգել է սիրահարված երկրպագուն: Նա տղամարդու դեմ հավակնություններ չունի: ԶԼՄ-ները կասկածում են, որ հանցագործությունը խաղարկվել է՝ մոդելի շուրջ աղմուկ բարձրացնելու և նրա նկատմամբ հետարքրքություն առաջացնելու համար: Այս մասին գրում է Newsru.com-ը:

Այն մասին, որ Կարինային անհայտ անձինք առևանգել են սեպտեմբերի 29-ի առավոտյան, մամուլին հայտնել է նրա քույրը՝ Գալինան, որն ուղեկցում էր նրան՝ լուսանկարչի հետ: Նրա խոսքով՝ Կարինային տարել են արտասահմանյան սև մեքենայով, երբ նա լուսանկարվում էր օդանավակայանի շենքի ելքի մոտ, իսկ ինքը փորձում էր տաքսի գտնել:

Կարինայի հեռախոսը մի քանի ժամ չի պատասխանել: Մոդելի քույրը նրա առևանգման մասին հայտնել է իրավապահ մարմիններին:

«Вечерняя Москва»-ի հետ հարցազրույցում Maxim ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մալենկովը ենթադրություն է արել, որ առևանգումը կարող է կապված լինել երիտասարդ տղամարդու հետ, հանուն որի նա մայրաքաղաքից տեղափոխվել է մերձմոսկովյան Պոդոլսկ:

Շուտով հայտնի է դարձել, որ աղջկան գտել են, նրա հետ ամեն ինչ կարգին է: Դա դիտարկվում է որպես PR փորձ, մասնավորապես կասկածի տեղիք են տվել մամուլում հայտնված լուսանկարները, որոնցում իբրևէ թե առևանգում են նրան: Տարօրինակ է այն, որ լուսանկարիչը չի վազել նրան օգնության, այլ շարունակել է հանգիստ նկարել, ի դեպ՝ լուսանկարները բարձր որակի են:

Комсомольская правда-ին հաջողվել է շփվել «առևանգվածի» հետ: Նրա խոսքով՝ օդանավակայանում իր վրա է հարձակվել 38-40 տարեկան տղամարդ, իրեն քարշ տվել դեպի մեքենան, իսկ այդ ժամանակ նա բղավում էր՝ պահանջելով թողնել իրեն:

Անծանոթը հանգստացրել է աղջկան՝ ասելով իր հետ ոչինչ չի պատահի և խոստովանել, որ նրան սպասում էր օդանավակայանում, քանի որ տեղյակ էր իր տեղաշարժից: Այնուհետև տղամարդը նրան տարել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող առանձնատուն, «նվիրել մի կույտ ծաղիկներ, մոմերով, գինիով ու երաժշտությամբ ընթրիք կազմակերպել»:

Աղջկան նվիրելով թանկարժեք զարդեր՝ երկրպագուն նրան ուղեկցել է սենյակներից մեկը՝ հագստի: «Ես գիշերել եմ նրա մոտ, սակայն ոչ մի սեռական ոտնձգություն տեղի չի ունեցել»,-վստահեցնում է մոդելը: Կասկածներին նա պատասանել է իր կապտուկները ցույց տալով, որոնք առաջացել են, երբ տղամարդը նրան ստիպողաբար տարել է դեպի մեքենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում