Մեքսիկայի հյուսիսային Նուևո Լարեդո քաղաքում՝ ԱՄՆ-ի հետ սահմանի մոտ, երկու ավտոմեքենաներում 7 մարդու մասնատված մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը,- փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերի 14-ին նույն քաղաքում հայտնաբերվել էին 16 սպանվածների մասնատված մարմիններ:
Թմրադիլերների՝ միմյանց և պետության հետ զինված հակամարտության հետևանքով Մեքսիկայում 2006 թվականից ի վեր սպանվել է ավելի քան 60 000 մարդ: