Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին կոչ է արել վերանայել սիրիական հարցի շուրջ իրենց դիրքորոշումը և դադարեցնել նախագահ Բաշար Ասադին սատարելը:
«Պատմությունը չի ների նրանց, ովքեր սատարել են կոշտ վարչակարգին»,- կիրակի օրն ասել է վարչապետը` հանդես գալով կուսակցական համագումարի ժամանակ:







































