Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Կուբան»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության էր մատնել Գրոզնու «Թերեք»-ին: Իր թիմի հաղթական գոլը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը:
Հյուրերի կազմում աչքի էր ընկել պաշտպան Մարտին Յիրանեկը: Մոտ 45 մետրից կատարած ֆանտաստիկ հարվածը հասել էր նպատակակետին:








































