Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր հանգստյան օրերին խախտում են քնի ռեժիմը, վնասում են առողջությունը, ինչպես նաև նպաստում ավելորդ քաշի ի հայտ գալուն: Այս մասին հայտնում է odnoy-strokoy.ru-ն:
Գիտնականների կարծիքով` առողջ մարդուն անհրաժեշտ է 7-8 ժամ քուն: Հակառակ դեպքում մարդը ենթարկվում է քրոնիկ հոգնածության և կողմնակի հիվանդությունների զարգացման վտանգի: Նման տհաճություններից խուսափելու համար շատերը ձգտում են հանգստյան օրերին «հավելյալ քուն» կազմակերպել:
Ամերիկացի գիտնականները նշում են, որ դա օգտակար չէ, դրանով Ձեր ներքին ժամերը կխաթարվեն, ինչը կհանգեցնի օրգանիզմի աշխատանքի խախտման: Անկախ այն բանից` աշխատանքային օր է թե հանգստյան, պետք է պառկել քնելու մոտավորապես նույն ժամին:








































