Իրաքում գործող ծայրահեղականներն այսօր մի շարք հարձակումներ են գործել, որոնց զոհ է դարձել ամենաքիչը 17 մարդ: Ինչպես հաղորդել են անվտանգության ծառայության աշխատակիցները` հարձակումների ժամանակ գրոհայիններն օգտագործել են պայթուցիկներով լցված ավտոմեքենաներ: Մեծ մասամբ թիրախ են դարձել անցակետերի ոստիկանները:
Միայն Էթ-Թաջի բնակավայրում, որը գտնվում է Բաղդադից 15 կմ հյուսիս, պայթյունից օդ են բարձրացել երեք ականապատ ավտոմեքենաներ: Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ութ մարդ, 22-ը վիրավորվել են:












































