Այսօր Մանչեսթերում մեկնարկում է Լեյբորիստական կուսակցության ամենամյա համագումարը` հուսալով ամրապնդել իր հաջողությունը, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի վերջին հարցումները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պահպանողականների իշխող կոալիցիայի և լիբերալ-դեմոկրատների ժողովրդականությունը շարունակում է նվազել:
Կուսակցությունը բավական արագ հաղթահարեց երկու տարի առաջ տեղի ունեցած վերջին ընտրությունների ծանր պարտությունը: Այդ ժամանակ նրանք կորցրին պատգամավորական աթոռների` վերջին տասնամյակում առավել մեծ քանակություն:
BBC-ի թղթակցի խոսքով` լեյբորիստների ներկայիս առաջնորդ Էդ Միլիբենդը ընտրողների վստահությունը առանձնապես չի վայելում: Ընտրողները, համաձայն սոցհարցումների արդյունքների, նրան համարում են թույլ և անվճռական առաջանորդ և երկրի տնտեսությանը վերաբերող հիմնական հարցերում նրան չեն վստահում:









































