Մեռյալ ծովում հանգստացողներին խնդրում են ժամանակավորապես չլողալ ծովի տաք աղբյուրներում: Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
Նման հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մի քանի մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու` բողոքելով մաշկային բորբոքվածությունից, այրումից: Այս ախտանիշները նրանց մոտ առաջացել են ծովում լողալուց հետո:
Դեպքի վայրում աշխատում են մի խումբ փորձագետներ:
Հիմք կա ենթադրելու, որ աղբյուրներն աղտոտվել են կամ դրանցում կտրուկ մեծացել է աղի չափաբաժինը :









































