Իտալիայում Carpigiani գործարանին կից բացել են պաղպաղակի գործարան:
Հսկայական ցուցահանդեսը տեղակայված է 450ք/մ-ի վրա և պատմում է ամենահայտնի իտալական արտադրանքի մասին:
Թանգարանում կարելի է իմանալ այն մասին, որ Եկատերինա Մեդիչիի մտերիմ քիմիկոս Կոզիմո Ռուջերին է հայտնագործել պաղպաղակը, որը նա ներկայացրել է ֆրանսիական արքունիքին: Կամ այն մասին, թե ինչպես էին մինչպատմական շրջանում` դեռևս 14 հզ տարի առաջ մարդիկ սառեցված ըմպելիքներ սիրել` հաղորդում է Euromag-ը:
Ցուցանմուշները պատմում են նաև, թե ինչպես է պաղպաղակը մեծ տարածում գտել 19-20-րդ դդ, երբ հայտնվել են արտադրության առաջին գործարանները:








































