Կոնգրեսի հանրահավաքում ժողովրդի ընդունած հայտարարությանը իշխող կոալիցիան արձագանքում է մեկ նախադասությամբ. «Իշխանությունների հետ ուլտիմատումների լեզվով չեն խոսում»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Կոնգրեսի հայտարարությունների վերաբերյալ հայտարարեց հետևյալը. «ՀՀ առաջիկա ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու համար անհրաժեշտ են քաղաքացիական համերաշխության մթնոլորտ և երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև:
Միաժամանակ ուզում եմ ասել՝ ուլտիմատումների լեզվով այս իշխանության հետ խոսելը հնարավոր չէ, արդյունավետ չէ, որովհետև ոչինչ չի փոխվի: Եթե մենք խոսենք բարյացակամության, փոխադարձ ըմբռնման մակարդակում, կարող է ունենանք և առաջընթաց ժողովրդավարության հարցում:
Իսկ ուլտիմատումները` ողբերգական իրենց վախճաններով, մեր պատմությանը հայտնի են»,- հայտարարեց Արամ Սաֆարյանը՝ հավելելով, որ նոր մարտիմեկերն այլևս անթույլատրելի են:







































