Վրաստանի Դեմոկրատական շարժման ղեկավար խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հանդիպել է Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Էստոնիայի դեսպանների հետ, հաղորդում է Грузия Online-ը:
Հանդիպումների հիմնական թեման երկրի նախընտրական ծանր վիճակը, քաղաքական իրավիճակն ու վրացական բանտերում կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի փաստեր են եղել:
Նինո Բուրջանաձեն դիվանագետներին ծանոթացրել է այս ամենի վերաբերյալ Դեմոկրատական շարժման տեսակետը և նշել է միջազգային հանրության ադեկվատ ու օբյեկտիվ դերի կարևորությունը:
Վերջին 4 օրում Բուրջանաձեն հանդիպել է ԵՄ-ի, Գերմանիայի, Չեխիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանների հետ:







































