Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», խոսել է Իսպանիայի առաջնության մասին՝ վերջինս համեմատելով Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ:
«Իսպանիայի առաջնությունը ուժեղագույններից ու կարևորագույններից է Եվրոպայում: Շատերն են ասում, թե Անգլիայի առաջնությունն ուժեղագույնն է աշխարհում, սակայն, իմ կարծիքով, Իսպանիայի առաջնությունն առավել հետաքրքիր է: Այստեղ ֆուտբոլն ու գոլերն ավելի շատ են, քան Անգլիայում: Այս ֆուտբոլն ուղղակի չի կարող դուր չգալ երկրպագուներին: Շատ մեծ ցանկություն ունեմ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը «արքայական ակումբ»-ի կազմում»,- Realmadrid.com-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:







































