Լուսանկարների փոխանակման Instagram ծառայության օրական այցելուների թիվը այս տարվա օգոստոսին գերազանցել է Twitter միկրոբլոգի ամենօրյա այցելությունների թիվը: Այս մասին հաղորդում է AllThingsDigital տեխնոբլոգը՝ վկայակոչելով ComScore վերլուծական ընկերության տվյալները:
Վերջին մեկ ամսում օրական Instagram այցելել է միջինը 7.3 մլն սմարթֆոնի օգտատեր, իսկ նույն ժամանակահատվածում Twitter-ին բաժին է ընկնում 6.8 մլն օգտատեր: Ընդ որում, Twitter-ում գրանցված է շուրջ 29 մլն օգտատեր, իսկ Instagram-ում՝ առնվազն 22 մլն:
Ավելին, Instagram ծառայության օգտատերերը կայքում միջինը անցկացրել են յուրաքանչյուրը ամսական 257 րոպե, իսկ Twitter-ի օգտատերերը՝ առնվազն 170 րոպե:
Instagram սոցիալական ֆոտոծառայությունը գործարկվել է 2011 թ. հունվարին: Այն հնարավորություն է տալիս մշակել iOS և Android բազաների վրա բջջային հեռախոսներով արված լուսանկարները և կիսվել ընկերների հետ: Բացի այդ, ծառայությունը հնարավորություն է տալիս հատուկ էֆետներ տալ դրանց, օրինակ «ծերացնել» նկարը կամ թաքցնել որակի հետ կապված թերությունները: Instagram-ը վեբ տարբերակ չունի, սակայն լուսանկարները կարելի է հրապարակել սոցցանցերում:










































