Հնդկաստանն ու Ռուսաստանը մինչև տարեվերջ կարող են կնքել հնդկական ռազմաօդային ուժերին լրացուցիչ՝ շուրջ 40 ռուսական «Սու-30ՄԿԻ» կործանիչներ (3,77 մլրդ դոլար արժողությամբ) մատակարարելու պայմանագիր, այս մասին այսօր հայտարարել է Defense World հրատարակությունը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանը մտադիր է ստանալ «Սու-30ՄԿԻ» ինքնաթիռների նոր արդիականացված տարբերակը՝ նորացված թռիչքատեխնիկական բնութագրիչներով, որը հրատարակությունը անվանում է «Սուպեր Սուխոյ»:
Ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի սկզբին, գրում է հրատարակությունը:










































