Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բնակչության հետ տեսակամրջի ժամանակ հայտարարել է, որ իշխանության գալուց հետո մտադիր չէ փոփոխել Վրաստանի պետական օրհներգը և դրոշը.
«Չգիտես ինչու, Սաակաշվիլին կարծում է, որ օրհներգը, որի հեղինակը կոալիցիայի համակիր Դավիթ Մագրաձեն է, պատկանում է իրեն: Օրհներգը պատկանում է բոլորին: Եթե հասարակությունը չի պահանջում դրա փոփոխում, ապա ո՛չ օրհներգը, ո՛չ էլ դրոշը չեն ենթարկվի փոփոխության: Իշխանության գալու դեպքում իմ գլխավոր առաջնահերթությունը լինելու է գործազրկության հաղթահարումը»:










































