Monday, 29 06 2026
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Տրանսֆերային ամառ-2012. «Յուվենթուս» (տեսանյութ)

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը սպասվածի պես թեժ ստացվեց: Բազմաթիվ հաջողված ու տապալված բանակցություններ, կանխատեսելի ու անակնկալ տեղափոխություններ, ձեռնտու և արդյունավետ գործարքներ, անսպառ միլիոններ… 1in.am Sport-ը շարունակում է իր «խոշորացույցի» տակ առնել եվրոպական առաջատար առաջնությունների գրանդների և տրանսֆերային շուկայում առավել արդյունավետ աշխատանք կատարած ակումբների ձեռքբերումներն ու կորուստները` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իտալիա, «Յուվենթուս»

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ թուրինյան ակումբն առաջին տիտղոսները նվաճեց կոռուպցիոն աղմկահարույց սկանդալից հետո: Շատերն էին կարծում, որ «վերադարձի» համար «Յուվենթուս»-ին շատ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի, սակայն Կոնտեն ապացուցեց հակառակը. «Ծեր սինյորան» դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր:

Չնայած դրան, ակումբը շատ ակտիվ էր 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կոնտեն շարունակում էր համալրել իր թիմը, որ նոր մրցաշրջանում պետք է փորձեր հաջողության հասնել նաև եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:

Կվադվո Ասամոա

23-ամյա գանացին «Յուվե» տեղափոխվեց «Ուդինեզե»-ից: Արագ, տեխնիկապես լավ պատրաստված, ֆիզիկական լավ տվյալներ ունեցող խաղացողը, որը տիրապետում է ձախ ոտքի հիանալ հարվածների, գրավել էր թուրինյան ակումբի ղեկավարության ուշադրությունը: Ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրվեց, իսկ Ուդինեի ակումբը 9 մլն եվրո փոխհատուցում ստացավ: «Ես կանեմ հնարավորը՝ ակումբին օգնելու համար: Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել աշխարհի լավագույն ակումբներից մեկի հետ: «Յուվեն»-ն հավակնոտ ակումբ է, որի կազմում ես ձգտելու եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,- հայտարարեց Ասամոան:

Գանացին անմիջապես հարմարվեց նոր կոլեկտիվին և դարձավ հիմնական կազմի խաղացող: Ասամոան արդեն 5 խաղ է անցկացրել իր ակումբի կազմում ու 1 գոլի հեղինակ դարձել: Կիսապաշտպանը հանդես է գալիս 22 համարի մարզահագուստով:

Մաուրիսիո Իսլա

Ասամոայի հետ Ուդինեից Թուրին տեղափոխվեց նաև Չիլիի ազգային հավաքականի ներկայացուցիչ Մաուրիսիո Իսլան: 24-ամյա կիսապաշտպանը «Ուդինեզե»-ի առանցքային խաղացողներից մեկն էր, ում իրավունքների ձեռքբերման դիմաց «Յուվենթուս»-ը վճարեց 9.4 մլն եվրո: Իսլայի հետ նույնպես 4 տարվա պայմանագիր ստորագրվեց. «Սա երազանք էր, որն իրականություն դարձավ: Ես տեղափոխվում եմ Իտալիայի ուժեղագույն ակումբ: Սա կարևոր տեղափոխություն էր իմ և իմ ընտանիքի համար: Երկար ժամանակ ջանասիրաբար աշխատել եմ, որ նման հաջողության հասնեմ: Որպես ֆուտբոլիստ կայացել եմ «Ուդինեզե»-ում, բայց միշտ հայտարարել եմ, որ վաղ թե ուշ տեղափոխվելու եմ այնպիսի ակումբ, ինչպիսին «Յուվենթուս»-ն է: Այստեղ ես կարող եմ պայքարել մի շարք տիտղոսների համար»,- հայտարարեց Իսլան:

Իսլան իր նոր ակումբում կրում է 33 համարի մարզահագուստը: Չիլիացին «Յուվե»-ի կազմում մասնակցել է 1 հանդիպման:

Սեբաստիան Ջովինկո

Իտալիայի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվողը 2006-10թթ. հանդես է եկել թուրինյան ակումբի կազմում և 37 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել: 2007/08թթ. մրցաշրջանը Ջովինկոն վարձավճարով անցկացրել է «Էմպոլի»-ի կազմում և 35 խաղում 6 գոլ է խփել: 2010թ. Սեբաստիանը պայմանագիր կնքեց «Պարմա»-ի հետ: Ջովինկոն դարձավ իր թիմի առաջատարը և 2011 թվականին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական: Ջովինկոն «Պարմա»-ի կազմում մասնակցեց 66 հանդիպման և 22 գոլ հեղինակեց: 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվողը 4 տարվա պայմանագիր կնքեց «Յուվենթուս»-ի հետ: «Պարմա»-ն 11 մլն եվրո փոխհատուցում ստացավ:

«Շատ ուրախ եմ, որ ակումբները կարողացան համաձայնության գալ: Ես «Յուվե»-ում խաղալու փորձ ունեմ և գիտակցում եմ, թե ինչպիսի հնարավորություն եմ ստացել: Վստահ եմ, որ հաջողությամբ եմ հանդես գալու նոր ակումբիս կազմում»,- հայտարարեց հարձակվողը, որը նոր մրցաշրջանում անցկացրած 4 խաղերում 2 գոլի հեղինակ է դարձել: Ջովինկոն կրում է 12 համարի մարզահագուստը:

Կազմը համալրել են նաև Մարիտին Կասերեսը («Սևիլիա», 8 մլն եվրո), Էմանուելե Ջակերինին («Չեզենա», 4.25 մլն եվրո), Նիկոլա Լեալին («Բրեշիա», 3.8 մլն վերո), Լուսիոն (ազատ գործակալ), Ալբերտո Մասին (ազատ գործակալ), Ռիչմոնդ Բոակյեն («Ջենոա», 4 մլն եվրո), Պոլ Պոգբան (ազատ գործակալ), Ռուբինյոն (ազատ գործակալ), Նիկլաս Բենդտները («Արսենալ», վարձավճար, 1.5 մլն եվրո):

Ակումբից հեռացել են Քրիստիան Պասկուատոն («Ուդինեզե», 1.5 մլն եվրո), Էլջերո Էլյան («Վերդեր», 7.5 մլն եվրո), Ալեսանդրո Դել Պիերոն («Սիդնեյ», ազատ գործակալ), Ալեքսանդր Մանինգերը (ազատ գործակալ), Ֆաբիո Գրոսոն (ազատ գործակալ), Մարկո Բորիելոն («Ռոմա», վարձակալության ժամկետի ավարտ), Մարսելո Էստիգարիբիան («Դեպորտիվո Մալդոնադո», վարձակալության ժամկետի ավարտ), Մարկո Մոտտան («Բոլոնիա», 1.5 մլն եվրո, վարձավճար), Միլոշ Կրասիչը («Ֆեներբախչե», 7 մլն եվրո), Ֆելիպե Մելոն («Գալաթասարայ», 1.75 մլն եվրո, վարձավճար), Նիկոլա Լեալին («Լանչիանո», վարձավճար), Միկելե Պացիենցան («Բոլոնիա», 0.5 մլն եվրո), Խորխե Անդրես Մարտինեսը («Կլուժ», վարձավճար), Ռետո Ցիգլերը («Լոկոմոտիվ Մ.», վարձավճար):

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում