Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Սուխումի անկման 19-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Քութայիսում: Իր ելույթում Սաակաշվիլին նշել է.
«Այսօր Սուխումի օկուպացման օրն է: Դա մեր ազգի մեծ պարտությունն է: Դա պարտություն էր նրա համար, որ մենք միասնական չէինք, որ մեր տվյալ ժամանակվա պաշտպանության նախարարը փախավ զավթող երկիր և այնտեղ նրանցից ստացավ իր գումարը, որ Վրաստանի հատվածները դուրս եկան միմյանց դեմ:
Եթե Վրաստանը հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հատի Ռուբիկոնը, ապա Աբխազիան անպայման կվերադառնա Վրաստանի կազմ, Վրաստանն անպայմանորեն կպահպանի իր ամբողջականությունը: Մենք սիրում են Վրաստանը, մենք սիրում ենք մեր ապագան: Մենք երբեք չենք զիջի մեր ապագան, մեր սերը, մեր միասնությունը»:








































