Ֆրանսիայի Մարսել քաղաքում զայրացած բնակիչները ցրել են 50 հոգուց բաղկացած գնչուների թափառախումբը և այրել նրանց լքված ճամբարը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, բնակիչների այդ գործողություններն արտոնված չեն եղել իշխանությունների կողմից: Հաղորդվում է, որ բնակիչները ուժ չեն գործադրել, ոչ ոք չի տուժել, որևէ ձերբակալություն չի իրականացվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը մի քանի թափառախումբ է ցրել Փարիզի և Լիոնի արվարձաններում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան բազմիցս քննադատության է ենթարկվել եվրոպական հանրության և իրավապաշտոանների կողմից անօրինական թափառախմբերով ապրող գնչուների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Ֆրանսիայի իշխանությունների գնահատականներով՝ երկրում նրանց թիվը հաշվվում է 15-20 հազար:









































