Thursday, 04 06 2026
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել

Լակմուսի թուղթ շատերի համար

Վարդան Օսկանյանի գործի ծավալումը ուշագրավ վիճակ է ստեղծում Հայաստանի քաղաքական դաշտում: Օսկանյանի դեմ մեղադրանք ներկայացնելը և արդեն նրա հանդեպ կոնկրետ դատախազական գործողությունների իրականացումը կարող են լակմուսի թուղթ դառնալ տարբեր իրավիճակների, այդ թվում՝ նաև Հայ ազգային կոնգրեսի համար: Մասնավորապես ուշագրավ է, օրինակ, թե ինչպես է Կոնգրեսը քվեարկելու Օսկանյանի դեմ դատախազի միջնորդության հարցում:

Կոնգրեսի խմբակցությունից Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել էր, որ ինքը կողմ է քվեարկելու «Սիվիլիթասի» գործով Օսկանյանի դեմ դատախազության միջնորդությանը՝ այդպիսով համարելով, որ Օսկանյանը անուղղակի պատասխան է տալիս Մարտի 1-ին համակարգի պաշտպանների շարքում լինելու համար: Մինչդեռ Կոնգրեսի այսպես ասած՝ մյուս թևը Օսկանյանի դեմ գործողությունները որակել է որպես քաղաքական հետապնդում: Կիսվելո՞ւ է արդյոք Կոնգրեսի քվեարկությունը: Այստեղ քվեարկությունն ինքնին էական չէ, քանի որ հարցը լուծելու է ՀՀԿ-ն, և եթե ՀՀԿ-ն հավանություն տվեց միջնորդությանը, ապա Օսկանյանին կներկայացնեն մեղադրանք: Խնդիրն այլ է:

Կոնգրեսի քվեարկությունը ըստ էության կլինի ոչ թե կոնկրետ տվյալ իրավիճակի հանդեպ, այլ ընդհանրապես այդ կառույցում հայեցակարգային լուրջ տարբերությունների վկայություն: Երբ այդ տարբերություններն առօրյա են, այսինքն՝ ընթացիկ քաղաքականությանն են առնչվում՝ դա մի բան է, իսկ երբ այդ տարաձայնությունները կամ տարբերությունները ուղղակի վերաբերում են նախագահական ընտրություններին նախորդող բավական լուրջ պայքարին՝ արդեն բոլորովին այլ պատկեր է, և Կոնգրեսում առկա այդ իրավիճակը անկասկած իր ազդեցությունը կթողնի նաև ընդհանուր քաղաքական պատկերի վրա: Բանն այն է, որ այստեղ արդեն առաջ է գալիս նախագահական ընտրություններում Կոնգրեսի մասնակցության, ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը:

Ստեղծված իրավիճակը կարող է բավական հետաքրքիր դրսևորումներ ունենալ հետընտրական փուլում, երբ կգա, այսպես ասած, ճտերը հաշվելու ժամանակը, և Կոնգրեսում ներկայումս առաջացած տարակարծությունները կարող են վերաճել այդ քաղաքական ուժի ներքին վերադասավորումների: Խոսքն, իհարկե, նոր հեռացումների մասին չէ: Այս դեպքում ավելի հավանական է ուժերի ներքին հարաբերակցության փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ Կոնգրեսի գաղափարական պլատֆորմի վերախմբագրման, վերարժևորման հիմքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում