Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցը:
Հանդիպման ժամանակ Վաշաձեն հայտարարել է, որ տարածաշրջանի համար սպառնալիք է ներկայացնում Հյուսիսային Կովկասում ռուսական զորքերի կենտրոնացումը և դրանց փոխադրումը Գյումրիի ռազմաբազա: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Վրաստանի առաջիկա ընտրությունները, ընտրական գործընթացում միջազգային դիտորդական առաքելությունը, Կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը:









































