«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրե Ռոսելը հերթական անգամ հայտարարել է, որ ուրախ կլիներ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարին տեսնել կատալոնական ակումբի կազմում: Այդ մասին հայտնել են իսպանական լրատվամիջոցները:
Ռոսելի, ինչպես նաև բազմաթիվ այլ կարծիքներով` Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ամբողջովին համապատասխանում է «կապտանռնագույններ»-ի խաղի փիլիսոփայությանը:
«Նեյմարը տարբերվում է մյուսներից իր տաղանդով: Նա այն տիպի ֆուտբոլիստներից է, ում շատ են սիրում «Բարսելոնա»-ի երկրպագուները:
Սակայն Նեյմարը կապված է «Սանթոս»-ի հետ մինչև 2014 թվականը»,- ասել է Ռոսելը:
Ավելի վաղ կատալոնացիների փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել, որ ակումբը ձեռք չի բերել նախնական պայմանավորվածություն ֆուտբոլիստի հետ:









































