Մոլդովայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է ընդդիմության մեծամասնության`կոմունիստների, նախաձեռնությունը Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Միության մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
Դեմ է քվեարկել խորհրդարանի 101 պատգամավորներից 53-ը: Կոմունիստները խորհրդարանում ղեկավարում են 39 տեղ:
Ավելի վաղ ԿԸՀ-ը ինը անդամներից վեցի որոշմամբ մերժվել է Եվրաասիական տնտեսական համագործակցությանը անդամակցելու առաջարկը: Կոմիտեն ուսումանսիրելով ներկայացված 232 հզ ստորագրությունները դրանցիցի 197հզ-ը ճանաչել է կեղծ: Հանրաքվեի անցկացման նվազագույն ստորագրությունների չափը 200հզ է:









































