Արմատական իսլամիստական «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորումը ստանձնել է չորեքշաբթի օրը Դամասկոսում սիրիական բանակի գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, ասված է խմբավորման հաղորդագրությունում, որը տարածվել է համացանցում, փոխանցում է interfax.ru-ն:
Խմբավորումը հայտնել է, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտաբի մոտ գտնվող ավտոմեքենան:
Ավելի վաղ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր մեկ այլ իսլամիստական խմբավորում` «Անսար ալ-Իսլամը»:
Մահապարտից բացի` նա հայտնել է նա երրորդ հարկում իբր տեղադրված ռումբերի մասին, որոնք նախատեսվել է պայթեցնել ավտոմեքենայի պայթյունի հետ միաժամանկ:







































