Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.85 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:
Թեև բորսայում դոլարի գինը չի փոփոխվել, սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48-ով և կազմել 405.39 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 406.5-408 դրամով, գնում՝ 402-405 դրամով:









































