Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այսօր միջազգային հանրությանն ուղղված կոչով հանդես գալ՝ Իրանի առաջ դնելով հստակ պահանջներ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետագա իրականացման հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր Իրանի հետ հարաբերություններում «հստակ կարմիր գիծ» գծելու անհրաժեշտության մասին, որն անցնելը Թեհրանի կողմից անթույլատրելի է:
Իսրայելի վարչապետը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ Իսրայելը թույլ չի տա, որ Իրանի մոտ հայտնվի միջուկային զենք ու պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել:
Ավելի վաղ, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Իրանը դառնա միջուկային կայսրություն:
Իրանը, սակայն, հերքում է, որ իր միջուկային ծրագիրն ուղված է ատոմային զենքի ստացմանը, ու սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը հարված հասցնի իր միջուկային օբյեկտներին:










































