Հունական սիրողական «Վուկեֆալաս» սիրողական ակումբը ֆինանսական ճգնաժամի պատճառով սիտպված է իր մարզաշապիկին կրել հասարակաց տան գովազդ:
«Երբ մենք ֆուտբոլիստներին տեղեկացրինք, որ մեր հովանավորը հասարակաց տուն է, նրանք անմիջապես հետաքրքրվեցին գործարքի ֆինանսական կողմով»,- NovaSport FM-ի հետ զրույցում հայտարարել է ակումբի նախագահ Գիանիս Բացիոլասը:
Նրա խոսքերով՝ նոր հովանավորն այնպիսի առաջարկ է արել, որից ակումբի ղեկավարությունը չէր կարող հրաժարվել:
Հավելենք, որ մեկ այլ հունական սիրողական ակումբի հովանավոր է դարձել թաղման բյուրոն:








































