Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից արտաքսվել է Վրաստանի 90 քաղաքացի, որոնցից 48-ը կանայք են: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են Անթալիայում, ուր անլեգալ աշխատել են տեղի ջերմոցներից մեկում:
Բոլոր վրացիներն էլ արտաքսվել են հայրենիք: Անլեգալ աշխատանքային ուժ օգտագործելու համար քրեական գործ է հարուցվել ջերմոցի սեփականատիրոջ նկատմամբ, որը Թուրքիայի քաղաքացի է:










































