Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Երևանի քաղաքապետը շնորհավորել է «Արծիվ մահապարտների» գումարտակի մարտիկներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ: Շնորհավորելով «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. «Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր գիտակցաբար գնացին մահվան հանուն հայրենիքի վաղվա օրվա: Մենք նաև գլուխ ենք խոնարհում բոլոր այն ծնողների առջև, ովքեր ծնել ու դաստիարակել են իրական հերոսներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այն ուշադրությունը, որն առկա է զոհված և վետերան ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, այուհետ ևս լինելու է շարունակական:

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միությանն ու ազատամարտիկներին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար. «Մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Մենք տեր ենք մահապարտի կոչմանը:

Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը հաջողված է և արդյունավետ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման վերջում «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ գումարտակի մարտիկները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ն էլ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ «Արծիվ» հատուկ նշանակության զորագնդի 20-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշանով: Քաղաքապետին շնորհվել է նաև «Արծիվ մահապարտների» միություն ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում