Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի վերջին Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին.
«Հայերն օգտագործում են յուրաքանչյուր պահ՝ իրավիճակն էլ ավելի սրելու համար: Առաջին անգամ չէ, որ Հայաստանը խախտում է միջազգային իրավունքը: Ադրբեջանը նման հարցերում նորից հենվելու է միջազգային իրավունքի նորմերի վրա և պաշտպանելու է իր դիրքորոշումը:
Ներկայիս պայմաններում անհնար է այդ օդանավակայանի օգտագործումը: Ադրբեջանական կողմը երբեք չի ընդունի օկուպացված տարածքներում ենթակառույցների փոփոխությունը, մեր օդային տիրույթի ապօրինի օգտագործումը: Այդ հարցերը կապված են միջազգային իրավունքի, Ադրբեջանի ինքնիշխանության հետ»:











































