Մեծ Բրիտանիայի քաղաքացին, ով Նյու Յորքում էլիտար հասարակաց տուն էր ղեկավարում, ընդունել է իր մեղքը կավատության մեջ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` 44-ամյա Աննա Գրիստինան ընդունել է իր մեղքը:
Ավելի վաղ «Մանհեթենյան տիկին» կեղծանվամբ հայտնի կինը պնդում էր իր անմեղության համար: Նրա գործի ամբողջական քննությունը կսկսվի հոկտեմբերից:
Գրիսթիանը, ով մի քանի ամիս է ինչ կալանված է, ենթադրաբար դատապարտվելու է պայմանական ազատազրկման: Դրա հետ մեկտեղ նրան սպառնում է ԱՄՆ-ից արտաքսում:
Երբ Գրիստինան պնդում էր, որ անմեղ է, նա հայտնում էր, որ ծանոթությունների ծառայություն է ղեկավարում: Բացի այդ՝ նա հրաժարվել է ասել իր հաճախորդների անունները:
2012թ-ի մարտին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ամերիկյան դեմոկրատ-սենատոր Ջոն Էդվարդսը օգտվել է Աննա Գրիստինայի մոտ աշխատող մարմնավաճառի ծառայություններից:









































