Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ամենաակտիվ ճանապարհորդող պատգամավորն է: Նա, օրինակ, 2011 թ.` մեկ տարվա ընթացքում, ավելի քան 170 օր, ասել է թե` տարվա կեսը, եղել է գործուղման մեջ: Այս հարցում երկրորդ տեղում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, այնուհետև`ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:
Մոտավոր հաշվարկներով Հարությունյանի գործուղումները տարեկան արժենում են 160-170 հազար եվրո, որը վճարվում է ՀՀ պետական բյուջեից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ. Հարությունյանը չբացառեց, որ պատգամավորներից ամենաշատն ինքն է մեկնում գործուղումների: Սակայն դժվարացավ ասել, թե իր գործուղումների համար հարկատուների գրպանից որքան գումար է վճարվում:











































