Կիրակի օրը` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները` դրանք փոխարինելով երկաթյա դռներով: «Հրապարակ»-ը գրում է, որ Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերևս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց` քաղաքապետ դարձավ գործող հանրապետական քաղաքապետը` Հարություն Սարգսյանը:
Ընտրություններից հետո վայքեցիները կես կատակ-կես լուրջ անհանգստանում էին` «կարող ա՞ Ծառուկյանը գա, դռները հանել տա ու տանի»:











































